Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ո՛չ ոք էդպես էլ չի՛ ասի, որ ձեր եվրոպական երազանքները ավելին չեն, քան Հայաստանի ինտեգրումը թյուրքական աշխարհին

Ո՛չ ոք էդպես էլ չի՛ ասի, որ ձեր եվրոպական երազանքները ավելին չեն, քան Հայաստանի ինտեգրումը թյուրքական աշխարհին
22.11.2025 | 15:29

Ղազախստանը և Հայաստանը պայմանավորվել են երկկողմ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Համապատասխան հայտարարությունը ստորագրվել է երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքներով՝ նոյեմբերի 21-ին Աստանայում։

Դե ժողովուրդը մի սովորական զանգված է այս իշխանության համար, որին կարելի է ամեն ինչ խաբել ու կեղծել։

Բնակչության առավել դյուրահավատ մասին խաբում են, թե գնում ենք Եվրոպական Միություն, բայց տակից ինտեգրվում են թյուրքական աշխարհին։

Նախ՝ Ղազախստանի հետ ռազմավարական գործընկերություն, հետո վստահ եմ, եթե իշխանության մնան, նույն խաղերը Թուրքիայի հետ։

Եվ Հայաստանի արևմտյան ապագան պարփակվում է թյուրքական վանդակի մեջ, իսկ «ժող ջան»-ին ո՛չ ոք էդպես էլ չի՛ ասի, որ ձեր եվրոպական երազանքները ավելին չեն, քան Հայաստանի ինտեգրումը թյուրքական աշխարհին։ Ինչպես Ալիևն էր ասում՝ տարածաշրջանի փոխկապակցվածություն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2947

Մեկնաբանություններ